National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.04.2006
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը Երեւանում

Ապրիլի 17-ին Երեւան կժամանեն Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները եւ Երեւանում կգումարվի քարտուղարության նիստ:

Ապրիլի 18-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան «Բաց հասարակության ինստիտուտի», անկախ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի, Հայաստանում Գերմանիայի դեսպան, ԵՄ խորհուրդը ներկայացնող Հայկե Ռենատե Փայչի, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ դեսպանների հետ:

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում աշխատանքները կսկսի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը, որի աշխատանքները կշարունակվեն ապրիլի 19-ին: Հանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն մամլո ասուլիսով:

Նույն օրը հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ապրիլի 20-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները կհանդիպեն Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:  Պատվիրակությունը կլինի հայ-թուրքական սահմանում, կայցելի Նորքի մանկատուն եւ ծերանոց:

Ապրիլի 21-ին պատվիրակության անդամները կմեկնեն Երեւանից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am